Թիվ 32 ընտրատարածքում առաջատարն է Կարեն Կարապետյանը. հարցում
Հասարակություն
Լուրեր.com-ն իր ընթերցողների շրջանակում անցկացրել էր հարցում՝ «Երևանի թիվ 32 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից որի՞ն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը» հարցադրմամբ:
Հարցման արդյունքում առաջատար է ճանաչվել ՀՀԿ ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը՝ ստանալով 1020 ձայն (45%): Երկրորդ տեղում է ՀԺԿ անդամ Նաիրի Արոյանը՝ 970 ձայն (43%)։ Երրորդը Օֆելյա Վահանյանն է 110 ձայնով (5%), չորրորդը՝ Անուշավան Նիկողոսյանը՝ 90 ձայն (4%)։ Հարցման արդյունքում ամենաքիչ ձայները հավաքել է անկուսակցական Արտակ Միրզոյանը՝ 70 ձայն (3%)։
Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 2260 մարդ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը