Պակիստանում 6 գրոհային է սպանվել անօդաչու թռչող սարքի ռմբակոծությունից
ԱՄՆ
Առնվազն 6 զինյալ գրոհային է սպանվել Պակիստանում՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքի ռմբակոծության պատճառով, հաղորդում է BBC–ն՝ հղում անելով Պակիստանի իշխանություններին։
Պատահարը տեղի է ունեցել Պակիստանի հյուսիսում՝ Աֆղանստանի սահմանին մոտ։ Անօդաչու թռչող սարքերի հարձակումները բարդացնում է իրավիճակը ԱՄՆ և Պակիստանի միջև առանց այն էլ ոչ բարվոք հարաբերություններում։ Պաշտոնական Իսլամաբադը հայտարարել է, որ հաճախակի իրականացվող նման հարձակումների զոհ են դառնում խաղաղ բնակիչները, բացի այդ՝ թռիչքները խախտում են երկրի սուվերենությունը։
ԱՄՆ–ն իր հերթին պնդում է, որ Պակիստանի և Աֆղանստանի սահմանին թաքնվում են զինյալ գրոհայիններ, որոնք հաճախակի հարձակումներ են գործում Աֆղանստանում իրենց առաքելությունն իրականացնող ամերիկացի զինվորների վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)