ԱՄՆ–ում սկսվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչների դատավարությունը
ԱՄՆ
ԱՄՆ-ի` Գուանտանամոյում (Կուբա) գտնվող ռազմաբազայում այսօր սկսվում է 2001–ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչներ Խալիդ Շեյխ Մուհամեդի և նրան մեղսակից համարվող չորս դատավարությունը։ Փորձագետների կարծիքով՝ դատական գործընթացը, որը ղեկավարելու է ռազմական տրիբունալը, կարող է տևել մինչև մեկ տարի, հաղորդում է Itar-Tass-ը։
Բոլոր մեղադրյալների նկատմամբ, ինչպես սպասվում է, մեղադրանք կառաջադրվի ահաբեկչություն իրականացնելու, օդանավեր գրավելու, զանգվածային սպանություն իրականացնելու, դավադրության, քաղաքացիների դեմ հարձակումների նախապատրաստելու և իրականացնելու համար։ Պենտագոնի հայտարարության մեջ նշվում է, որ նրանք «պատասխանտվություն են կրում 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում, Վաշինգթոնում, Շենքսվիլում (Փենսիլվանիա) ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու և իրագործելու համար, որոնց պատճառով զոհվեց մոտ 2976 մարդ»։
Զինվորական դատախազները հայտարարել են, որ մտադիր են հասնել նրանց մահապատժի ենթարկելու դատավճռին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)