Նիկոլ Փաշինյանի վստահված անձն ահազանգել է Ոստիկանություն
Հասարակություն
ԱԺ թիվ 7 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքէջում զետեղված է հայտարարություն, որը ներկայացնում եք ստորև.
«7/35 տեղամասի դիմաց առանց պետհամարանիշերի G կարգի «Մերսեդես» է կայանած: Ն. Փաշինյանի վստահված անձն ահազանգել է Ոստիկանություն:
7/07 տեղամասի չհրկիզվող պահարանը Ն. Փաշինյանի վստահված անձի պահանջով բերվել է տվյալ տեղամասի քվեարկության սենյակ:
7/07 տեղամասի չհրկիզվող պահարանը, ինչպես հանձնաժողովի նախագահ Երեմ Հովեյանն է պարզաբանել, գտնվում է կողքի շենքում: Մինչդեռ ԸՕ-ն պահանջում է, որ պահարանը լինի քվեարկության սենյակում: Ն. Փաշինյանի վստահված անձը պահանջում է պահարանը բերել քվեարկության սենյակ: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանում է, թե կողքի տեղամասի հետ մեկ չհրկիզվող պահարան ունեն, եւ հատկացված է մեկ ոստիկան: Ոստիկան չկա, որ իրենց տեղամասի պահարանն առանձին հսկի»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը