Հզոր պայթյուն՝ Թուրքիայի հարավ-արևելքում. կան զոհեր ու վիրավորներ
Թուրքիա
Մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրում քաղաքում:
Ինքնաշեն պայթուցիկ սարքն աշխատել է քաղաքի բնակելի շրջաններից մեկի շենքի առաջին հարկում, հաղորդում է Milliyet-ը: Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ:
Միջադեպի հետևանքով կոտրվել են հարակից շենքերի պատուհանները: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Այժմ, ողբերգության վայրում աշխատում են երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)