Իրենք իրենց խայտառակ են անում. Երվանդ Մանարյանը` երեկվա միջադեպի մասին
Հասարակություն
Իրենք իրենց խայտառակ են անում: Ա՛յդ է այդ մարդկանց որակը, ա՛յդ են այդ մարդիկ, դա այն գլխից էլ պարզ էր: Պարզապես դժբախտություն պատահեց, որը շատ ցավալի է: Լուրեր.com-ի հետ զրույցում Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքերի մասին նման կարծիք հայտնեց ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը:
«Առանց այդ էլ նրանց որակի ինչ լինելը, բոլորիս էլ հայտնի է: Մեր ընդդիմությունը, որ դուրս է եկել փողոց, որ ասում է, սրանք պետք չեն մեզ՝ ինչո՞ւ են ասում, հենց այսպիսի բաների համար: Առանց այդ դժբախտությունը պատահելու հայտնի չէ՞, որ դրանք այդպիսին են: Հետո էլ` ոչինչ չկա զարմանալի: Տրամաբանականը պատմության ընթացքն է, որը նրանց հեռացնելու է և հասարակությանը բերելու է մաքուր, ճիշտ ուղու վրա», - ասաց Երվանդ Մանարյանը:
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը