Փուչիկներում այրվող գազ է լցված եղել. պրոֆեսոր
Հասարակություն
Եթե պայթյուն է տեղի ունեցել, ուրեմն փուչիկներում այրվող գազ է լցված եղել, - Լուրեր.com-ի հետ զրույցում մեկնաբանելով երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպը՝ ասաց Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետի պրոֆեսոր Շիրազ Մարգարյանը:
«Կամ ջրածին է եղել, կամ մեթան, կամ էլ գազերի խառնուրդ: Կարող էր նաև գազի լոկալ կուտակում լինել: Ե՛վ ջրածինը, և՛ մեթանը վտանգավոր են ու անթույլատրելի. երկուսն էլ նույն հետևանքները կունենային: Անվտանգ է ջրածնի ու հելիումի խառնուրդը՝ 4/1 հարաբերությամբ, սակայն դա օգտագործվում է աերոստատների դեպքում՝ ծանրություն բարձրացնելու համար: Այս դեպքում ճիշտ կլիներ հելիում լցնել, որն իներտ գազ է»,- նշեց Սարգսյանը:
Ըստ պրոֆեսորի՝ պայթյունի պատճառ է հանդիսացել նաև այն, որ փուչիկները միմյանց շատ մոտ էին տեղորոշված. «Դա նույնն է, ինչ մեծ շառավղով գունդը լցնես գազով. դա պայթյունավտանգ է», - նկատեց նա:
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապապակում փուչիկների պայթյունի հետևանքով 150-ից ավելի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը