NO COMMENT. Աստղերը խուսափում են մեկնաբանել
Հասարակություն
Ավելի լավ է չխոսեմ: Տեղյակ չեմ՝ ինչքան է շարունակվել, ինչ է: Մի խոսքով, ավելի լավ է մեկնաբանություն չանեմ, քանի որ ինֆորմացիայի չեմ տիրապետում: Լուրեր.com-ի հետ զրույցում հրաժարվելով մեկնաբանել Հրապարակի միջադեպից հետո համերգային ծրագրի շարունակելը՝ ասաց
«EMPYRAY» ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը:
Երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ առանց հարցը լսելու ուղղակի ասաց «այսօր ոչ մի բան» և անջատեց հեռախոսը:
Երգիչ Արսեն Գրիգորյանն էլ (Մրո) չցանկացավ մեկնաբանել՝ ասելով. «Առանց այն էլ մի բան չէր, ես չեմ ուզում խոսել դրա մասին»:
Դերասան Հովհաննես Ազոյանը մեզ հետ զրույցում պարզապես ասաց. «Ուղղակի՝ NO COMMENT»:
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը