Սիրիայում կրկին կրակում են բնակչության վրա
Մերձավոր Արևելք
Նախօրեին Սիրիայի անվանգության ուժերը կրկին կրակ են բաց արել ցուցարարների ուղղությամբ, ինչի պատճառով զոհվել է 43 մարդ և վիրավորվել մի քանի հարյուրը, հաղորդում է MIGnews.com–ը։
Սիրիայի ընդդիմությունը տեսահոլովակներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են անվտանգության ուժերը կրակում անզեն ցուցարարների ուղղությամբ։ Զանգվածային ցույցերը, որոնց ընթացքում զոհեր են եղել, անցկացվել են Դամասկոս, Իդլիբ, Համա և Հալեպ քաղաքներում։
ՄԱԿ-ի՝ Սիրիա ուղարկված դիտորդները տեղեկացնում են, որ որոշակի առաջընթաց կա Քոֆի Անանի կողմից հրադադարի ամբողջական ռեժիմի հաստատման բանակցություններում, ըստ որի սիրիական բանակը քաղաքաներից պետք է դուրս բերեր ծանր զրահատեխնիկան։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)