10 միլիոն դոլար Արցախին
Արցախ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում և Սենատում այս օրերին վերջնական քննարկումներն են գնում զարգացող երկրներին 2012 թ. տրամադրվելիք ԱՄՆ պետական աջակցության չափի մասին։
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը, աշխատանքներ են տարվում ՀՀ և Արցախի Հանրապետությունների համար հնարավորինս մեծ աջակցություն ապահովելու ուղղությամբ։ Շեշտը դրվում է հիմնականում Արցախի համար 10 միլիոն դոլարի աջակցություն ապահովելու, իսկ ՀՀ և Ադրբեջանի պարագայում՝ ռազմական հավասար օժանդակություններ հատկացնելու վրա։
Կոնգրեսական Ադամ Շիֆն այս նպատակող նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի և Սենատի համապատասխան հանձնաժողովների ղեկավարներին՝ կոչ անելով Արցախին հատկացնել առնվազն 10 միլիոն դոլար՝ իբրև մարդասիրական և զարգացման օժանդակություն՝ աջակցելու համար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, քանի որ Բաքուն շարունակում է իր սպառնալիքներն ու ռազմատենչ հայտարարությունները, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան շրջափակման մեջ են պահում ԼՂՀ–ն և ՀՀ–ն։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան