Սուդանի հետ վիճելի տարածքներն ընդգրկվել են Հարավային Սուդանի քարտեզում
Աշխարհ
Անկախանալուց ի վեր առաջին անգամ Հարավային Սուդանի կառավարությունը հաստատել է երկրի նոր քարտեզը, որում ընդգրկված է Սուդանի հետ վիճելի տարածք համարվող սահմանամերձ Հեգլիգ շրջանի որոշ հատվածը։ Այս մասին այսօր հայտնել է Հարավային Սուդանի Հաղորդակցության և նամակագրական ծառայությունների նախարար Մադուտ Բիեր Իելը։
«Հարավային Սուդանի քարտեզն ընդգրկում է այն 6 շրջանները, որոնք 70-ական թթ. ապօրինաբար զավթվել են Խարթումի կողմից, երբ որ այնտեղ նավթ է հայտնաբերվել»,– հայտարարել է նախարարը` տեղական հեռուստաալիքներից մեկի եթերից։
Հիշեցնենք, որ ըստ մարտին ձեռք բերված համաձայնության` երկու երկրների միջև սահմանների ճշտման գործընթացն այդպես էլ իրականություն չդարձավ` սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած զինված ընդհարումների պատճառով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ