ՄԱԳԱՏԷ–ի նախկին ղեկավարն առաջարկել է Եգիպտոսի «ժամանակավոր նախագահ ընտրել»
Աշխարհ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նախկին ղեկավար, Եգիպտոսի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից Մուհամեդ ալ–Բարադեյն առաջարկել է Եգիպտոսի «ժամանակավոր նախագահ» ընտրել, հաղորդում է «Ռիա նովոստի»–ն։
«Այս պահին եգիպտացիներին անհրաժեշտ է ընտրել երկրի ժամանակավոր նախագահ, որն իրավասություն կունենա անձամբ ստեղծել հանձնաժողով, որն էլ իր հերթին կկազմի նոր սահմանադրությունը», – ասել է ալ–Բարադեյը, որն իր առաջարկը տեղադրել է Twitter–ի իր էջում։
Ըստ ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավարի և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի՝ հանձնաժողովը պետք է բաղկացած լինի հասարակության մեջ հեղինակություն վայելող անձանցից, ազդեցիկ քաղաքական գործիչներից, որոնք իրենց հերթին կներկայացնեն Եգիպտոսի հասարակության բոլոր շերտերը։
Ալ–Բարադեյի կարծիքով՝ միայն ողջ ժողովրդի կողմից նոր սահմանադրությունը միաձայն հաստատելուց հետո կարելի է անցկացնել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ