Թուրք պատգամավոր. «Մենք պետք է արտասանենք ցեղասպանություն բառը»
Աշխարհ
Regnum-ի հաղորդմամբ Թուրքիայի խորհրդարանի «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական խմբակցության պատգամավոր Ալթան Թանը Արթուքլու Միդյաթի համալսարանում անցկացվող միջազգային գիտական վեհաժողովում իր ելույթում 1915 թ.–ի իրադարձությունները անվանել է ցեղասպանություն։
Ինչպես փոխանցում է թուրքական Ռադիկալ թերթը, Թանը ուսումնասիրել է նախորդ դարի սկզբին Մարդինի շրջանում տեղի ունեցած պատմական իրադարձությունները էթնիկ, կրոնական և մշակութային համատեքստում։
«Ես այս պահին խոսում եմ ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես մարդ, ով խիղճ ունի։ Թե ինչ պայմաններում են սպանվել այդ մարդիկ կարևոր չէ։ Կարևորն այն փաստն է, որ հայ ժողովուրդը ոչնչացվել է։ Բառախաղերից ոչ մի օգուտ չկա։ Այնպես որ մենք պետք է արտասանենք ցեղասպանություն բառը»,–նշել է Թանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ