Անճշտություններ 1/21 ընտրատեղամասում
Հասարակություն
Առավոտյան 08.00-ից մեկնարկեցին ԱԺ ընտրությունները: Ավան համայնքի թիվ 1/21 ընտրատեղամասում արդեն առկա են առաջին անճշտությունները:
Ինչպես ընտրատեղամասից հաղորդում է Լուրեր.com-ի թղթակիցը, ընտրացուցակներում կան անճշտություններ: Բնակիչներն անձամբ են փնտրում իրենց անուններն ընտրացուցակներում: Կան բնակիչներ, որոնց անուններն ընդհանրապես բացակայում են: Հանձնաժողովի անդամները պատճառաբանում են, որ այդ անձանց անունները չկան ցուցակներում, քանի-որ նրանք նախապես չեն ներկայացրել անձնագրի սերիան:
Նշենք նաև, որ ցուցակներում իրենց անուները վերականգնելու համար բնակիչները պետք է դիմեն պատկան մարմիներին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը