Մարդկանց մեծ կուտակումներ 02/08 ընտրատեղամասում
Հասարակություն
Ընտրություններին մասնակցողների մեծ ակտիվություն է նկատվում թիվ 02/08 ընտրատեղամասում (Նոր Նորք): Լուրեր.com-ի թղթակցի հաղորդմամբ՝ առավոտյան ժամը 08:15-ի դրությամբ սույն ընտրատեղամասում արդեն հասցրել էր քվեարկել մի քանի տասնյակ քաղաքացի: Ընտրատեղամասի մերձակայքում ևս մարդկանց ու ավտոմեքենաների անբնական կուտակումներ են։
«Տպավորություն է ստեղծվում, որ մարդկանց ուղղակի մեքենաներով բերում են ընտրատեղամասեր։ Ի՞նչ է, այս ոչ աշխատանքային օրով մարդիկ առավոտ շուտ ափալ-թափալ որոշել են իրենց քաղաքացիական պա՞րտքը կատարել»,- մեր հետ զրույցում ասաց վերոնշյալ ընտրատեղամասում ընդդիմության վստահված անձանցից մեկը:
Մեր թղթակցի փոխանցմամբ՝ սույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը ողջ ընթացքում չի հեռանում քվեախցիկների մոտից՝ անընդհատ ցուցումներ տալով ընտրողներին, հանձնաժողովի անդամներին և վստահված անձանց՝ այդպիսով լարված մթնոլորտ ստեղծելով ընտրատեղամասում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը