Հայերը պիտի պատվեն իրենց փրկած թուրքերին
Թուրքիա
Թուրքական «Radikal» պարբերականը հրապարակել է մի հարցազրույց լրագրող, արձակագիր, «Independence»-ի թղթակից Ռոբերտ Ֆիսկի հետ։
Ֆիսկի վերջին գրքի գլուխներից մեկը նվիրված է Հայոց Ցեղասպանությանը և այդ հարցով Թուրքիայի որդեգրած քաղաքականությանը։
«Կարծում եմ, որ թուրքերն այս գրքի մյուս բաժինների հետ ևս համակարծիք չեն լինելու, բայց ես մտռածում եմ, որ Թուրքիան իսկապես հզոր երկիր է։ Ունեմ բազմաթիվ թուրք բարեկամներ, ովքեր ազատորեն խոսում են Հայոց Ցեղասպանության մասին։ Աստիճանաբար ավելի շատ թուրքեր են սկսում անդրադառնալ այն փաստին, որ իրենց մեծ մայրը կամ հայրը հայ էր։ Ես հիմա ցանկանում եմ կազմել այն թուրքերի ցանկը, ովքեր իրենց կյանքը վտանգելով հայերի են փրկել. բազմաթիվ թուրք ընտանիքներ, ոստիկաններ, Հալեպի կուսակալը։ Առաջարկում եմ, որ հայերն էլ պատվեն այս քաջարի թուրքերին։ Կարծում եմ, որ թուրքերն էլ պիտի պատվեն նրանց, քանի որ նրանք մահամերձ Օսմանյան կայսրության վարչակարգի խղճմտանքը փրկեցին»,–հարցազրույցի ժամանակ ասել է Ֆիսկը։
Նա նաև նշել է, որ Ցեղասպանության ճանաչումը պետք է ընդգրկվի Եվրամիությանն անդամակցելու համար Թուրքիային առաջադրվող պահանջների ցանկում, բայց միայն դա դեռ բավարար պայման չէ։ Մյուս կողմից նա համարում է, որ Թուրքիան պետք է դառնա ԵՄ անդամ՝ հակառակ եվրոպացի մի շարք քաղաքական գործիչների ընդդիմադիր կեցվածքի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)