Թանաքանյութը թափահարել էր պետք. Տիգրան Մուկուչյան
Հասարակություն
Տեղամասային կենտրոններ չեն ներկայացել 218 անդամներ և չներկայացած անդամների փոխարեն նոր անդամներ են նշանակվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Բոլոր հանձնաժողովները լիարժեք աշխատում են»,- նշեց նա:
Այն դիտարկմանը, թե ահազանգեր, որ ընտրության մասնակցած անձանց անձնագրերում կնիքը որոշ ժամանակ անց ցնդում է, Տիգրան Մուկուչյանը հավաստիացրեց, որ խնդիրը տեխնիկական է եղել:
«Դա ընդամենը եղել է թանաքանյութը առանց թափահարելու օգտագործելու հետևանքով: Խնդիրն արդեն կարգավորված է»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀ տարածքում Ընտրական օրենսգրքի պահանջներով ձևավորվել է 1982 տեղամաս:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը