Թիվ 12-ում ընտրակաշառք է բաժանվում
Հասարակություն
Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Գոհար Վեզիրյանը Լուրեր.com-իօ հետ զրույցում հայտնեց, որ ընտրատեղամասում գտնվող բիլիարդատանը մի խումբ երիտասարդներ նույն ընտրատարածքում առաջադրված Լյովա Խաչատրյանին ընտրելու համար 10.000 դրամ ընտրակաշառք են բաժանել։ Երբ Վեզիրյանը ժամանել է դեպքի վայր, ընտրակաշառք բաժանողները փախուստի են դիմել։ Դատախազության ներկայացուցիչները խոստացել են Վեզիրյանի հաղորդման հիման վրա միջոցներ ձեռնարկել։
Գոհար Վեզիրյանը Լուրեր.com-ին հայտնեց, որ այժմ ընտրակաշառք է բաժանվում ընտրատարածքում գտնվող 125/3 շենքի ավտոտնակում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը