Օբաման ամերիկացիներին կոչ է արել «շանս» չտալ Ռոմնիին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մայիսի 5–ին նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանականերում իր ընտրողների հետ հանդիպման ընթացքում կոչ արել ամերիկացիներին հնարավորություն չտալ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին, հաղորդում է Associated Press–ը։
Օբաման հայտնել է, որ Ռոմնիի նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ–ի տնտեսությունը վերահսկողության տակ է վերցվելու պահպանողականների կողմից, որոնց չի մտահոգում միջին խավը։
«Սա սովորական ու հերթական ընտրություններ չեն, այլ՝ ճակատագրական պահ միջին խավի համար», – հայտարարել է ԱՄՆ գործող նախագահը՝ ելույթ ունենալով Օհայո նահանգի Քոլումբուս քաղաքի 10 հազար ընտրողների առջև։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)