13/09 ընտրատեղամասում տարեց մարդկանց «թոռները» նույն անձինք են
Հասարակություն
Լարված իրավիճակ է թիվ 13/09 ընտրատեղամասում։ Լուրեր.com-ի թղթակիցը հայտնում է, որ ընտրատեղամասի ներսում քաղաքացիների թիվը գերազանցում է 25-ը, ընտրողները համատարած գանգատվում են տեսողության խնդիրներից և պահանջում են, որպեսզի իրենց քվեախցիկ ուղեկցեն «թոռները»։ Հատկանշական է, որ մի քանի տասնյակ տարեց մարդկանց այսպես կոչված «թոռները» նույն անձինք են։
Ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը խիստ ագրեսիվ է տրամադրված լրագրողների նկատմամբ և անընդհատ գոռգոռալով՝ փորձում է հոգեբանական ճնշում գործադրել նաև վստահված անձանց ու դիտորդների վրա։
Լուրեր.com-ի թղթակիցն ընտրատեղամասում գտնվող ոստիկանից փորձել է ճշտել' արդյոք վերջինս չի պատրաստվում միջոցներ ձեռնարկել' ընտրատեղամասում առկա կողմնակի անձանց դուրս բերելու համար, վերջինս բացասական պատասխան է տվել և հայտարարել, որ «ոչ մեկից չեմ վախենում, գնա ուր ուզում ես բողոքի»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը