Ինը մարդ է զոհվել հարավկորեական կարաոկե–բարում բռնկված հրդեհի պատճառով
Աշխարհ
Ինը մարդ է զոհվել մայիսի 5–ի երեկոյան հարավկորեական Փուսան քաղաքի կարաոկե–բարում բռնկված հրդեհի պատճառով, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը։
Հրդեհի պատճառով 25 մարդ վիրավորվել է, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում։ Ոստիկանությունը հայտարարել է, որ այցելուների համար տարածքից դուրս գալը դժվար է եղել, քանի որ այն ամբողջությամբ ծխով է պատված եղել։ Հրդեհից առաջ երկու ուժգին պայթյուններ են եղել, սակայն ոստիկանությունը դեռ չի ճշտել հանգամանքները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ