Իրանական բանտում սիրահարված երկու ամերիկացիներն ամուսնացել են
ԱՄՆ
Իրանական բանտում երկու տարի միասին անցկացրած ամերկացիներ՝ Շեյն Բաուերը և Սառա Շուրդն ամուսնացել են շաբաթ օրը, հաղորդում է BBC Russian–ը։
Բաուերը, Շուրդը և նրանց հետ ևս մեկ ամերիկացի Իրաք–Իրանյան սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել էին Իրանի իշխանությունների կողմից։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել լրտեսության համար, սակայն երեք ամերիկացիները 2011–ի աշնանը ազատ արձակվեցին։
Բոլոր երեք մեղադրյալներն էլ չեն ընդունել իրենց դեմ մեղադրանքները և պնդել են, որ Իրանի տարածք սխալմամբ են հայտնվել։ Ամուսնությունը տեղի է ունեցել դեռ իրանական բանտում։ Ամուսնական մատանիները բանտարկյալները պատրաստել են Շեյն Բաուերի վերնաշապիկի թելերից։ Երրորդ ամերիկացի բանտարկյալ՝ Ջոշ Ֆատալը դարձել է փեսացուի խաչեղբայրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)