Միասնական շտաբն իրավիճակը որակում է որպես լայնածավալ մեքենայություն
Հասարակություն
Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ շտաբը իրավիճակը գնահատում է որպես մտահոգիչ և ընտրությունների օրինականությունը վտանգող գործընթաց: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Շտաբը հրավիրում է ՀՀ պետական մարմինների և միջազգային դիտորդների ուշադրությունը այն խիստ մտահոգիչ փաստի վրա, որ առավոտյան ժամը 8-ից սկսած ԱԺ ընտրությունների ընթացքում տեղի է ունենում կազմակերպված լայնածավալ մեքենայություն. ընտրողների անձնագրերում դրվող և օրենքով սահմնաված կարգով 12 ժամվա ընթացքում պահպանման ենթակա դրոշմակնիքները հաշված րոպեների ընթացքում անհետանում են»:
Բացի այդ, հայտարարության մեջ նշված է, որ այս իրավիճակի կազմակերպված լինելու մասին է վկայում այն փաստը, որ առավոտյան ժամերին մեծ թվաքանակով քաղաքացիներ բերվում էին ընտրատեղամասեր և քվեարկության առաջին 2 ժամերի ընթացքում արձանագրվել են ընտրողների աննախադեպ մեծ կուտակումներ ընտրատեղամասերում: Շտաբն արձանագրել է նաև վստահված անձանց նկատմամբ բռնության, բաց քվեարկության, քվեարկության բնականոն ընթացը խոչընդոտող դեպքեր:
Միասնական շտաբում ընդգրկված երեք ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն կոչ են անում ընտրողներին ակտիվորեն մասնակցել քվեարկության գործընթացին, ինչը թույլ կտա նվազեցնել հնարավոր ընտրակեղծիքների ծավալը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը