Թիվ 12 ընտրատարածքում զանգվածային ընտրակաշառք է բաժանվում
Հասարակություն
Խաղաղ Դոնի 1 շենքի մոտ գտնվող բաստուրմայի արտադրամասում ահռելի քանակությամբ ընտրակաշառք էր բաժանվում: Արմնյուզի նկարահանող խմբի հետ այս պահին Գոհար Վեզիրյանը գտնվում է տեղում: Տեղից ստացվող տեղեկության համաձայն, հանցագործները դուռը կողպել են ներսից և իրավապահների ժամանելուն պես ծլկել ետնամուտքից: Նրանցից մեկը չի հասցրել փախչել եվ բերման է ենթարկվել: Նրա ավտոմեքենայի համարն է 47 TL 777, հաղորդում է Լուրեր.com-ի թղթակիցը:
Բացի այդ, 160 դպրոցի դիմաց գտնվող «Վիրահայերի միասնություն» հ/կ-ի օֆիսից ահռելի քանակությամբ ընտրակաշառք է բաժանվում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը