Հանրապետական Միթ Ռոմնին 18–րդ անգամ պապիկ է դարձել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու 65–ամյա Միթ Ռոմնին 18–րդ անգամ պապիկ է դարձել։ Մայիսի 4–ին Միթ Ռոմնին ևս երկու թոռնիկ է ունեցել, հաղորդում է France-Presse–ը։
Երկվորյակների ծնվելու մասին հայտարարել է Ռոմնիի ավագ որդին՝ Թեգ Ռոմնին։ Տղաներին լույս աշխարհ է բերել փոխնակ (սուռոգատ) մայրը։ Երկվորյակների կենսաբանական ծնողներն են Թեգ Ռոմնին և նրա կին՝ Ջենը։ Ամուսնական զույգն արդեն չորս երեխա ունի։
Թեգը ավագն է Միթ և Էնն Ռոմնիների հինգ որդիներից։
Քաղաքական գործիչը և նրա ընտանիքի անդամները մորմոններ են։ Ռոմնին նախընտրական ծրագրում դեմ է արտահայտվել արհեստական վիժումներին, միասեռականների ամուսնություններին և բժշկության մեջ ցողունային բջիջներում էմբրիոնների օգտագործմանը, թեև 1990–ականների սկզբին վերջինս կողմ է եղել արհեստական վիժումների օրինականացմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)