Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Ո՞վ է դեսպանի ուղերձի իրական հասցեատերը…

Վերլուծական

Մինչ աշխարհում շարունակում են տեղի ունենալ կարևորագույն աշխարհաքաղաքական անցուդարձեր, մեր երկիրն այդ ընթացքում գրեթե անընդհատ բախվում է այնպիսի խնդիրների ու մարտահրավերների, որոնք կարող են էական հետք թողնել Հայաստանի վրա ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարում: Մարտի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Վիվիան Չաքարյանի հետ հարցազրույցում անդրադառնալով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, կատարել է մի շարք կարևորագույն շեշտադրումներ, որոնց էլ կփորձենք անդրադառնալ սույն հոդվածում:

Միգուցե ի զարմանս շատերի Միլզը, սկսելով Հայաստանի մասին խոսակցությունը, առաջինը անդրադարձ է կատարել այն որոշակի ձեռքբերումներին, որոնց մեր երկիրը կարողացել է հասնել հատկապես վերջին տարիներին գործադրած ջանքերի շնորհիվ. դեսպանը դրվատանքով է արտահայտվել հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին՝ կարևորելով այս ուղղությամբ մեր երկրի հետագա առաջընթացը:

Ինչ վերաբերում է դեսպանի՝ Հայաստանի ներքին հիմնախնդիրների մասով արտահայտած մտքերին, ապա պետք է շեշտենք, որ նա որպես Հայաստանի հետագա կայուն զարգացման համար կարևորագույն խոչընդոտ է համարել հատկապես երկրում ամեն քայլափոխին վխտացող կոռուպցիան:

Իր խոսքում նա, մասնավորապես, ասել է. «Կա նաև չարաշահումների՝ կոռուպցիայի հետ կապված խնդիրը։ Սա մի բան է, որը, որպես կարևոր մարտահրավեր, նշվել է և՛ ամերիկահայերի հետ իմ հանդիպումների ընթացքում, և՛ քաղաքացիական հասարակության, և՛ ընդդիմության կողմից: Ըստ այդմ' կառավարությունը պետք է լուծում տա այդ կարևոր խնդրին»: Դեսպանը իր խոսքում մեծապես կարևորել է նաև արտաքին ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսական ու սոցիալական իրավիճակի բարելավման համար` հատկապես ընդգծելով Հայաստանում արտաքին բոլոր ներդրողների նկատմամբ հավասարազոր վերաբերմունքի պայմանը` անկախ այն հանգամանքից` ընկերությունն ամերիկյան է, չինական, թե՝ ռուսական:

Այն, որ դիվանագետներն ու առանձնակի կարևորություն ներկայացնող օտարերկրյա պաշտոնյաները հարցազրույցներ են տալիս' ամենևին էլ ոչ կամայական սկզբունքից ելնելով, հայտնի իրողություն է. նման հարցազրույցներն ու խոսակցությունները,որպես կանոն,տեղի են ունենում մեկ հիմնական նպատակով' հասցեատերերին որոշ մտքեր լսեցնել տալու:Իսկ թե ինչ հետևություններ է պետք անել Միլզի հարցազրույցից,հիմա կփորձենք հասկանալ միասին:Առաջին բանը,որ պետք է իմանալ,դա այն է,որ ԱՄՆ,որպես Հայաստանի բարեկամ գործընկեր երկիր,ամենևին էլ անտարբեր չէ մեր երկրի ունեցած ձեռքբերումների նկատմամբ:Սրա մասին է, ամասնավորապես,վկայում այն հանգամանքը,որ իր խոսքի սկզբում դեսպանը շեշտադրում է նախևառաջ նույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ ունեցած ձեռքբերումները'ակնարկելով նաև,որ դրան հնարավոր է եղել հասնել շնորհիվ դաշտի ազատականացման, մի բան, որը, ցավոք Հայաստանում սահմանափակվում է գրեթե բացառապես վերոհիշյալ ոլորտով: Նկատած կլինեք, որ Միլզն իր ելույթներում մեծ տեղ է հատկացնում Հայաստանում կոռուպցիայի խնդրին. այս անգամ ևս հավատարիմ մնալով իր ոճին' դեսպանը շատ հստակ կերպով ուղերձ է հղում Հայաստանի կառավարությանը, որին, ի դեպ, եթե չեք մոռացել, ԱՄՆ վերջերս էր տրամադրել կլորիկ գումար'կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով, հետևողական լինել սեփական խոստումներում ու մղել անզիջում,իրական պայքար այն ժանտի դեմ,որ կրծում է մեզ ներսից:

Մի չափազանց կարևոր հանգամանքի ևս դեսպանն անդրադարձել է իր բովանդակ խոսքում. խոսքը ՀՀ-ում արտաքին բոլոր ներդրողների նկատմամբ հավասարազոր վերաբերմունքի մասին է: Կարելի է եզրակացնել,որ Հայաստանում, գուցե հակառակ բոլոր գրված ու չգրված օրենքների, վաղուց ձևավորվել է մի մթնոլորտ, ուր ոչ թե արվում է ամեն բան, որպեսզի օտար ներդրողը,իսկ այս պարագայում՝ նույն ամերիկացի գործարարը շահագրգիռ դառնա գալ ու փող ներդնել մեր տնտեսության մեջ,այլ հայրենի կառավարությունը, միայն իր մտքի թռիչքին հատուկ ճարպկությամբ, այնպիսի իրավիճակ է ստեղծել, որը, բացի մարդկանց վանելուց ու հիասթափեցնելուց, ոչնչի պիտանի չէ:

Հենց այս մարազմատիկ իրավիճակը շտկելու կոչով էլ Միլզը, ըստ էության, հանդս է գալիս՝ կոչ անելով կառավարությանը կանաչ լույս վառել արտասահմանցի ներդնողների առաջ:

Հետաքրքիր է' այսքանից հետո արդյոք Հայաստանում կգտնվի՞ ինչ-որ մեկը, որ կարող է տրտնջալ, թե Հայաստանում Արևմուտքը ներդրումներ չի անում, այսքանից հետո ինչ-որ մեկը չեղած ներդրումների համար կարո՞ղ է մեղադրել այլոց'փոխարենը դատափետելու կառավարությանը: Իբր ամերիկացիները շատ մի հոժար են, որ գան ու այս, մեղմ ազած, սահամանափակ երկրում փող ներդնեն, դեռ մի բան էլ ոմանք խոչընդոտո՞ւմ են նրանց մուտքը Հայաստան, թե՞ սովորել են նստել թախտին ու ՌԴ-ից եկող տրանսվերտներով երկիր կերակրեն…

Վստահ ենք` քանի դեռ երկրի կառավարման տրամաբանությունը չի ենթարկվել համապատասխան տրանսֆորմացիայի, քանի դեռ կառավարական որոշ շրջանակներ չեն հրաժարվել իրենց տխմար սկզբունքներից ու չեն հասկացել, որ ժամանակն է անելու ամեն բան` երկիրը այս քայքայված ու ծուղակային իրավիճակից դուրս բերելու համար, մեր օրն այս է լինելու. թոքախտավոր տնտեսություն, կորսված սերունդ, արտագաղթող բնակչություն…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված