Հյուսիսային և Հարավային Սուդանի նախագահները համաձայնել են երկխոսել
Աշխարհ
Սուդանի Հանրապետության նախագահն Օմար Ալ-Բաշիրը և Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիրը հայտարարել են, որ պատրաստ են երկխոսել նոր պատերազմից խուսափելու համար: Այս որոշման մասին երկու եկրների նախագահները հայտնել են Սուդանի մայրաքաղաք Խարթումում համատեղ ասուլիսի ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն:
Սուդանի հանրապետության նախագահը նշել է, որ փոխզիջում կարելի է գտնել միայն երկխոսության միջոցով և իր պատրաստակամությունն է հայտնել երկուստեք համագործակցելու քաղաքական, տնտեսական, սոցիալական, ռազմական, ինչպես նաեւ անվտանգության ոլորտներում:
Այս տարի հուլիսի 9-ին Հարավային Սուդանը հռչակվեց անկախ հանրապետություն: Երկու երկրների միջև երկար տարիներ տևած միջկրոնական հակամարտության արդյունքում սպանվել է ավելի քան 2 միլիոն մարդ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ