Գյուղապետն ընտրատեղամասում քարոզչություն է իրականացնում
Հասարակություն
Վայոց Ձորի մարզի Ռինդ գյուղի գյուղապետը մտել է գյուղի (թիվ 39/27) ընտրատեղամաս և քարոզչություն իրականացրել հօգուտ Հայաստանի Հանրապետական կուսակցության և մեծամասնական թեկնածու Աշոտ Արսենյանի:
Ինչպես տեղեկանում ենք iDitord.org կայքից, կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձինք:
Թիվ 7 ընտրատարածքում ՀԱԿ–ից առաջադրված պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքն էլ տեղեկացնում է, որ թիվ 7/23 ընտրատեղամասում գտնվող Նիկոլ Փաշինյանի վստահված անձը տեղեկացրել է, որ ընտրողների քանակի վերաբերյալ տվյալները տեղական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ բացի 3 ժամը մեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելը, նաև տեղեկությունները 2 ժամը մեկ հաղորդում է Ոստիկանությանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը