02/02 ընտրատեղամասում Հանրապետական կուսակցությունից միաժամանակ 5 վստահված անձ կա՞
Հասարակություն
Թիվ 02/02 ընտրատեղամասում արդեն մի ժամից ավել է` միաժամանակ գտնվում է 30-ից ավել ընտրող։ Լուրեր.com-ի լրագրողի հաղորդմամբ` վստահված անձանց և լրագրողի հորդորներն` ուղղված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին` ապահովել օրենքի պահանջը և թույլ չտալ քաղաքացիների կուտակումը ընտրատեղամասում, անտեսվում են։ Հանձնաժողովի նախագահը նրանց առաջարկում է դիմել ոստիկանության աշխատակցին, որը, սակայն, ևս հակված չէ կարգավորել խնդիրը։
Ավելին, մեր թղթակցի փոխանցմամբ՝ նույն ընտրատեղամասում գտնվում է նաև կողմնակի 5 անձ, որոնք ներկայանում են իբրև Հանրապետական կուսակցության վստահված անձինք, թեև մի ընտրատեղամասում արգելվում է նույն կուսակցությունից մեկից ավել վստահված անձանց միաժամանակյա գտնվելը: Վերջիններս հրաժարվում են ցույց տալ իրենց անձը հաստատող փաստաթղթերը:
Լուրեր.com-ի թղթակիցն ընտրախախտման վերաբերյալ հաղորդագրություն է թողել Ոստիկանության թեժ գծին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը