Թիվ 1/03-ում ընտրախախտումներ են
Հասարակություն
Թիվ 1/03 ընտրատեղամասի ներսում մարդկանց կուտակումներ են: Ընտրատեղամասում միաժամանակ գտնվում է 30-35 քաղաքացի, հաղորդում է Լուրեր.com-ի թղթակիցը: Վստահված անձանց և դիտորդների պահանջով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել կարգուկանոն հաստատել տեղամասում:
Հատկանշական է, որ ընտրատեղամասում աշխատող ոստիկանն արդեն մեկ ժամից ավել է` ընդմիջում է անում: Բացի այդ, ընտրատեղամասում միաժամանակ գտնվում է Հանրապետական կուսակցության մի քանի վստահված անձ: Ընդդիմության վստահված անձինք պահանջում են արձանագրություն կազմել ընտրախախտումների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը