11/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը թույլ չի տալիս գրանցել ընտրախախտումները
Հասարակություն
11/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գագիկ Գրիգորյանը պահում է ընտրախախտումերի գրանցամատյանը՝ այս կերպ հնարավորություն չտալով գրանցել ընտրախախտումները: Ներկայումս գրանցամատյանը հանվել է չհրկիզվող պահարանից և պահվում է քարտուղարի մոտ:
Լրագրողների և դիտորդների ներկայությամբ վստատված անձինք կազմել են 2 արձանագրություն, որոնցից մեկը առնչվում է քաղաքացիներից մեկի բողոքին՝ անձագրից թանաքի անհետացման մասին, մյուսը՝ գրանցամատյանի պահման մասին, սակայն գրանցամատյանը շարունակում է մնալ անմատչելի:
Այդ մասին հայտնում են Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը