ՀՀ գլխավոր դատախազություն այս պահի դրությամբ ստացվել է 25 հաղորդում
Հասարակություն
ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանն այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանաքային խմբի կողմից մինչև քվերակության օրը, ինչպես նաև այս պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ այդ խմբի նպատակն է ՀՀ ամբողջ տարածքում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների գրանցման հաշվառման, դրանցով հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամաբ հսկողության իրականացումը:
«Համեմատելով նախորդ խորհրդարանական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում, նախորդ օրվա ավարտի դրությամբ, աշխատանքային խմբի կողմից քննարկման առարկա դարձած ընտրական գործընթացի սուբյեկտների կողմից ներկայացված հաղորդումների քանակի հետ կապված քանակական առումով մենք ունենք որոշակի աճ: Ինչ վերաբերում է այսօրվան, այս պահին աշխատանքային խումբը բավականին ինտենսիվ աշխատում է. քանակական առումով կարող եմ ասել, որ մինչ այս պահը ընդամենը 25 հաղորդում է ստացվել, այդ թվում՝ դրանց մեծ մասը նաև Գլխավոր դատախազության համապատասխան թեժ գծով, իսկ դրանց ընթացքը ներկայումս օպերատիվ կերպով վերահսկվում է: Նշեմ, որ մինչև նախորդ օրվա վերջի դրությամբ ընտրախախտումների վերաբերյալ Գլխավոր դատախազության աշխատանքային խումբը քննարկման առարկա է դարձրել 58 հաղորդումներ, ընդ որում այդ հաղորդումներից 25-ը հայտնաբերվել են ԶԼՄ-ներում հրապարակումներից. նույն Գլխավոր դատախազի հրամանով նաև ստեղծվել էր խումբ որը մոնիտորինգ էր անելու ԶԼՄ-ների հրապարակումները և դրանց հիման վրա էր քննարկելու է: Փաստորեն, 58 հաղորդումներից 25-ը ոչ թե ուղղակիորեն իրավապահ մարմիններին հասցեագրված հաղորդումներ են եղել այլ հայտնաբերվել են ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում: 58 հաղորդումներն իրավական առումով պայմանականորեն բաժանվել են երկու խմբի՝ հաղորդումներ, որոնք իրենց մեջ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված այս կամ այն հանցակազմի հատկանիշներ կամ տեղեկություններ, որոնց ստուգման արդյունքում կարող են այդպիսիք հայտնաբերվել և երկրորդ՝ որոնք իրենց մեջ պարունակում էին այնպիսի խախտումներ, որոնք կա՛մ վարչական իրավախախտումներ էին, կա՛մ ընտրական օրենսգրքով նախատեսված որոշակի պրոցեսում պրոցեդուրալ խախտումներ», - նշեց Արթուր Դավթյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը