Կուտակումներ 01/03 ընտրատեղամասում
Հասարակություն
Ավան համայնքն ընդգրկող թիվ 01/03 ընտրատեղամասում մարդկանց կուտակումներ են գրանցվել։ Ինչպես տեղամասից հայտնում է Լուրեր.com–ի թղթակիցը, ընտրատեղամասի մուտքի մոտ հերթապահ ոստիկաններ չկային, որ վերահսկեին իրավիճակը։ Մարդկանց հոսքը տեղամաս հնարավոր չէր կանգնեցնել։ Թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահը նշել է, որ ոստիկանները ընդմիջման էին։
Հատկանշական է, որ ոստիկանների ընդմիջումը տևեց բավական երկար։
Թղթակցի փոխանցմամբ 01/03 ընտրատեղամասում մեծ թիվ էին կազմում «օգնության կարիք զգացող» քաղաքացիները։ Հիմնական մասին դեպի խցիկ էին ուղեկցում երիտասարդներ։ Ավելացնենք նաև, որ ընտրատեղամասերի առջև ևս կուտակումներ էին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը