Կապանում 9-րդ ձև-ով ընտրողների հոսք է նկատվում
Հասարակություն
ՀՀ Ոստիկանությունը տեղեկացնում է.aravot.am կայքում հրապարակված «Կապանում 9-րդ ձև-ով ընտրողների հոսք է նկատվում» տեղեկության համաձայն՝ վերջին 1 ժամվա ընթացքում Կապան քաղաքում անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթով քվեարկությանը մասնակցել են մոտ 28 հոգի:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է.
«Ձև 9 տեղեկանք» կամ ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը նախատեսված է ՀՀ Կառավարության 22.12.1999թ. «Անձը հաստատող փաստաթղթի մասին» թիվ 767 որոշմամբ:
Ժամանակավորապես տրվող անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը խիստ հաշվառման փաստաթուղթ չի հանդիսանում: Այն տրվում է ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորված բոլոր քաղաքացիներին՝ անձնագիրը կորցնելու, սահմանված կարգով փոխանակման հանձնված լինելու, ինչպես նաև այն այլ պետական մարմիններում կամ դեսպանություններում գտնվելու դեպքերում՝ քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա:
ՀՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ընտրողների գրանցումը կարող է իրականացվել նաև անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթի հիման վրա:
2012թ. մայիսի 6-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կապանի անձնագրային բաժանմունքի կողմից տրվել է 22, իսկ 13.50-ի դրությամբ' 29 անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը