«Հայկական ժամանակ». ախպեր են նրանք
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնապահ Աշոտ Անջոյանը (Եզդի Աշոտ), որը օգոստոսի 15-ին «Հարսնաքար» ռեստորանում հրազենային վնասվածք էր հասցրել Սաշիկ Սարգսյանի թիկնապահներից երկուսին, պատասխանատվության չի ենթարկվի:
Պատասխանատվության չեն ենթարկվի նաև Սաշիկ Սարգսյանի (Սերժ Սարգսյանի եղբայրն է) թիկնապահները, որովհետև փաստի առիթով հարուցված գործը նոյեմբերի 3-ին կարճվել է կողմերի հաշվետու հիմքով: Ի սկզբանե քրգործ էր հարուցվել ծիծաղելի հոդվածով, և Անջոյանին նույնքան ծիծաղելի մեղադրանք էր առաջադրվել՝ անզգուշաբար առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այսպիսի մեղադրանք առաջադրում են պատահաբար մեկի ոտքին շվելլեր գցածին: Իսկ միջադեպի հետևանքները ենթադրում էին, որ կողմերից որևէ մեկը քրեական պատասխանատվության կենթարկվի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ