Քաջարանի ոստիկանապետն ի վիճակի չէ ցրել ընտրատեղամասի շուրջ հավաքված ընտրակեղծարարներին
Հասարակություն
Քաջարանի ամենաշատ ընտրողներ ունեցող թիվ 38/57 ընտրատեղամասի մերձակայքում առավոտից մինչ այս պահը անընդհատ մարդկային կուտակումներ են, չի ապահովվում ընտրատեղամասից մինչև 50 մետր շառավղով կողմնակի անձանց գտնվելու օրինական արգելքը հայտնում է Լուրեր.com-ի թղթակիցը:
Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձը իրավախախտման մասին հայտնել է տեղի ոստիկանությանը: Քաջարանի ոստիկանապետն անձամբ է եկել ընտրատեղամասի մոտ և կարգադրել կողմնակի անձանց հեռանալ տարածքից, սակայն վերջիններս չեն ենթարկվել ոստիկանապետի հրահանգներին, իսկ ոստիկանապետը այլ միջոցներ չի ձեռնարկել:
Մեր թղթակցի հաղորդմամբ` վերոնշյալ ընտրատեղամասում առավոտից ընտրողների աննախադեպ ակտիվություն է նկատվում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը