«Չորրորդ ինքնիշխանություն». Աշխատել է ընդամենը 25 օր
Հայկական Մամուլ
«Օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Սիսակ Ավետիսյանը: Սիսակ Ավետիսյանը, որին համակարգում ճանաչում են Սուրիկ անունով, այդ պաշտոնում հասցրել է աշխատել ընդամենը 25 օր:
«ՉԻ» տեղեկություններով՝ այդ տեղում հայտնվելու համար նա կարգին «մաղարիչ» է արել վերևներում, հետո, երբ նշանակվել է՝ միանգամից սկսել է տնավորվել: Նախ միանգամից սկսել է վերանորոգել աշխատասենյակը, սեփական օգտագործման սանհանգույց սարքել, թանկարժեք կահույք գնել և այլն: Մեր տեղեկություններով՝ նա մոտ 8 հազար ԱՄՆ դոլար է ծախսել միայն այդ աշխատասենյակի կոսմետիկ վերանորոգման համար, սենյակ, որտեղ նա բախտ է ունեցել գտնվելու ընդամենը 25 օր: Ի դեպ, Սիսակ Ավետիսյանը՝ Սուրիկը, բավականին տևական ժամանակ է, ինչ համակարգում է: Նա պատկանում է այն ոստիկանների շարքին, որոնք սեփական օբյեկտ ունեն: Մասնավորապես՝ նա մասնաբաժին ունի Ազատության հրապարակում գտնվող «Ատլանտիկ» սրճարանից: Հիշեցնենք, որ «Ատլանտիկը» ժամանակին պատկանում էր ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանին, որը պաշտոնանակությունից որոշ ժամանակ անց վաճառեց իր մասնաբաժինը»՝ հայտնում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ