Քաջարանում վստահված անձանց հետ վիճում են և փորձում ահաբեկել
Հասարակություն
38/57 ընտրատեղամասում, որը գտնվում է Քաջարան քաղաքում, իրավիճակը լարված է, հաղորդում է Լուրեր.com-ի թղթակիցը:
Բանն այն է, որ Հանրապետական կուսակցության կողմնակիցները ժամանակ առ ժամանակ մուտք են գործում ընտրատեղամաս, վիճաբանում վստահված անձանց հետ, ստեղծում անառողջ մթնոլորտ, ապա` հեռանում։ Քիչ անց նրանք նորից վերադառնում են, և այդպես` արդեն 3 ժամ շարունակ։
Ոստիկանության աշխատակիցները միջոցներ չեն ձեռնարկում այդ անձանց ընտրատեղամասերից մեկուսացնելու համար։
Հ.Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայկական Ժամանակ օրաթերթի լրագրող Վահագն Գևորգյանին և Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձ Արմեն Օհանյանին ահաբեկողների թվում է ոմն Մանվելը` թեկնածու Վահե Հակոբյանի վստահված անձը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը