«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունն ինչ-որ չափով վարչապետի հաջողությունն է
Հայկական Մամուլ
Թերթի հաղորդմամբ՝ «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունն ինչ-որ չափով վարչապետ Տիգրան Սարգսյանի հաջողությունն է, քանի որ նրանք բացահայտ հակամարտության մեջ էին: Բայց Տիգրան Սարգսյանի հաջողությունը կատարյալ կլինի, եթե ԱԺ նախագահ ընտրվի Սամվել Նիկոյանը, որը համարվում է վարչապետի թիմի ներկայացուցիչ և մշտապես հակադրվում էր Հովիկ Աբրահամյանին:
Որոշ դեպքերում որպես մամուլում Աբրահամյանի դեմ տպագրվող հոդվածների տեղեկատվական աղբյուր նշվում էր Նիկոյանի անունը: Պետք է նկատի ունենալ նաև, որ Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, Տիգրան Սարգսյանի օգնականն է»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ