Վերջին միջոցն էր կրկնաքվեարկությունը կանխելու, դա էլ վերացրին. Լևոն Տեր-Պետրոսյան
Հասարակություն
«Կրկնաքվեարկությունը կանխելու վերջին հնարավորությունն այսօր վերացրին», - քիչ առաջ միասնական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Կրկնաքվերակությունը բացառելու համար բացակաների անունները պետք է հանել ցուցակներից, պետք է հրապարակվեն ստորագրված ցուցակները: Թանաքն էլ չարվեց, այս մեկն էլ այսօր ոչնչացրին: Արդեն եզրակացություններ արեք նրանց հավատալու: Կարող է զոռբայությամբ նորից պահպանեն իրենց իշխանությունը, հետո՞: Ո՞ւմ նկատմամբ են հաղթանակ տանում, մե՞ր՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի: Ո՛չ, այդ հաղթանակը տանում են ժողովրդի, այս երկրի նկատմամբ»,- հայտարարեց ՀՀ առաջին նախագահը:
Հարցին, թե այսքան լայնածավալ ընտրախախտումներ արձանագրելուց հետո ո՞րն էլ լինելու միասնական շտաբի հաջորդ քայլը, Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ պայքարելու են օրենքով սահմանված բոլոր ձևերով:
«Անելու ենք այն, ինչ արվել է բոլոր ընտրություններից հետո: Բոլոր օրինական միջոցներով բողոքարկել բոլոր խախտումները: Առաջ քիչ է հաջողվել, որովհետև ընդդիմադիր ուժերն առանձին են գործել ու բողոքները չեն ստացել մնացած վստահված անձանց աջակցությունը: Եթե խախտումն արձանագրված չէ, գործը չի ընդունվում դատարանը, իսկ հանձնաժողովները խախտումների դեպքում արձանագրություն չեն կազմում»,- նշեց նա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը