Թուրքիայի արևելքում անհայտ անձինք նռնակներով հարձակվել են ոստիկանների վրա
Թուրքիա
Երկու անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակել և մի քանի նռնակ են նետել Թուրքիայի արևելքում Թունջելի նահանգապետի գրասենյակը հսկող ոստիկանների վրա: Պատասխան կրակի արդյունքում հարձակվողներից մեկը սպանվել է, հաղորդում է DHA գործակալությունը:
Երկրորդ հարձակվողին հաջողվել է փախչել: Նրան ձերբակալելուն ուղղված գործողությունն սկսված է: Հարձակման հետևանքով տուժած ոստիկանների մասին չի հաղորդվում:
Թունջելին այն նահանգներից մեկն է, որտեղ ակտիվորեն գործում է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)