Կեղտոտ հաշվարկ և համակարգված մասսայական ապօրինություն. Լևոն Զուրաբյան
Հասարակություն
Մենք ինֆորմացիա ունեինք, որ ՀՀԿ կողմակիցներին, շտաբերին տրված է ցուցում, որ նրանք այսօր վաղ առավոտյան՝ ժամը 8-ին, 9-ին շուտ քվեարկեն, այսօր միանսական շտաբում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Հասկանալի չէր՝ ինչի համար է արվում, ունեինք ենթադրութուն, որ կապված է նրա հետ, որ վերահսկեն՝ ինչքան ձայն ունեն, բայց պարզվեց, որ շատ ավելի կեղտոտ հաշվարկ կա այս ամենի մեջ: Նախապես գիտեին, որ օգտագործվելու է թանաքի տեսակ, որը 25 րոպեում ցնդում է: Արվել է նրա համար, որ գան մի անգամ քվերակեն՝ առանց հետք թողնելու անձնագրերում: Հուսով եմ՝ միամիտներ չկան, որ կարծեն, թե ԿԸՀ-ն չէր փորձարկել թանաքը և չէր տեսել ինչ թերություններ ունի այն: Սա մտածված ապօրինություն էր, համակարգված մասսայական ապօրինություն, որի միակ նպատակը բազմակի քվերակության ապահովումն էր ՀՀԿ-ական ընտրակեղծարարների համար»,- հայտարարեց Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգողը ներկայացրեց նաև շտաբի արձանագրած խախտումները, մասնավորապես այն, որ վստահված անձանց վտարում են ընտրատեղամասերից, բաց քվեարկության, կաշառքի բացահայտ բաժանման, մարդկանց կուտակումներ, «կարուսելի» դեպքեր և այլն:
«Նորից տեսնում ենք այն օրինախախտումները, որոնց ականատես ենք եղե լնախորդ տարիներին: Ամենակարևորն այն է, որ ոստիկանությունն անգործություն է ցուցաբերում կուտակումների վերաբերյալ»,- նշեց նա:
Ըստ Զուրաբյանի, ընտրողների լավագույն պատասխանն այս ամենին ակտիվ մասնակցությունն է ընտրություններին: Նա կոչ արեց ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը