«Առավոտ». ՀՀԿ-ն կրկին մեծամասնություն կլինի
Հայկական Մամուլ
««Որպես անկախ, անկուսակցական պատգամավոր և որպես մարդ, որը երբեք սուտ չի խոսում, ասեմ, որ խորհրդարանական ընտրություններում չեն լինելու արտառոց և արտահերթ բաներ։
Այսօր մենք բոլորս էլ լավ գիտենք, որ Հանրապետական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կունենա Ազգային ժողովում և ամբողջ երկրում, կան մեծ թվով համայնքապետեր, որոնք, բնականաբար, պետք է պայքարեն իրենց կուսակցության համար մեծ ձայներ հավաքելու, և ես համոզված եմ, որ կկարողանան, որովհետև այսօր համայնքապետը համայնքում մեծ ուժ է և լուրջ դիրք ունի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց անկախ, անկուսակցական պատգամավոր Հակոբ Հակոբյանը (թիվ 41 ընտրատարածք)»,– գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ