Վարդան Օսկանյանը՝ ԲՀԿ-ի իրականացրած ընտրախախտումների մասին
Հասարակություն
«Բոլոր այն ընտրակեղծիքներին, որոնք մեր շտաբի մասնակից քաղաքական ուժերի կողմից հաստատվում են, անդրադառնում և արձագանքում ենք»,- մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստանի» կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերը՝ Միասնական շտաբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Վարդան Օսկանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թիվ 4/27 ընտրատեղամասում ԲՀԿ կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով բերման է ենթարկվել Արմեն Մաթեւոսյանը: Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀԿ-ԲՀԿ համամարտությունը, Օսկանյանը պատասխանեց, թե դա բնական է:
«Բնական է, որ ԲՀԿ-ն իշխող կուսակցության հիմնական մրցակիցներից է և իշխող ուժը բոլոր հնարավոր միրջոցներով ամեն ինչ անելու է, որ հաղթի»,- պարզաբանեց Օսկանյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը