09/05 և 09/06 ընտրատեղամասում մեծ թվով «Գազել»–ներ են կայանել
Հասարակություն
Քիչ առաջ Կենտրոն համայնքն ընդգրկող թիվ 09/05 և 09/06 ընտրատեղամասերի մոտ մի շարք «Գազել»–ներ էին կայանել։
Լուրեր.com–ի թղթակցի տեղեկացմամբ՝ թիվ 32 դպրոցի շրջակայքում կայանել են մի շարք՝ դեղին պետհամարանիշներով «Գազել»–ներ, սակայն ընտրատեղամասերում չկան կուտակումներ։
Լուրեր.com–ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձը նշեց, որ օրվա ընթացքում եղել են կուտակումներ, բայց ընդհանուր առմամբ կայուն իրավիճակ է։ Ըստ նրա ամենավատը ընտրողների հոգեվիճակն է, երբ նրանց աչքերում չկա փայլ, ուղղակի եկել են ընտրությունների, քանի որ փողը արդեն վերցրել են։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը