«Հայոց աշխարհ». Ով էլ լինի
Հայկական Մամուլ
«Հայոց աշխարհը»–ը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը այնքան էլ չի կարևորում, թե Հանրապետականը իր շարքերից ում կառաջադրի ԱԺ նախագահի թեկնածուի պաշտոնում:
«Եթե Ժառանգությունը չէ, ինձ համար բացարձակ մեկ է, թե ով կլինի: Այսինքն ով էլ լինի, մենք նրան աշխատեցնելու ենք իրենց հայտարությունների շրջանակի մեջ: Եթե հայտարարել են, որ լինելու են այսպիսի ընտրություններ՝ ազատ, արդար և այլն, 20 տարվա մեջ չեղած ընտրություններ, ուրեմն մենք կառչելու ենք այդ յուրաքանչյուր բառից, և ով էլ լինի ԱԺ նախագահը, պահանջելու ենք այս բանը:
Մենք՝ ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերս, խմբակցություններս մոտակա հինգ ամիսներին նետվելու ենք հախուռն նախընտրական ընթացքի մեջ, և ԱԺ նախագահը պետք է բոլոր քաղաքական ուժերի համար՝ և՛ արտախորհրդարանական, և՛ խորհրդարանական, ապահովի հավասար մրցակցային դաշտ»,-հայտարարել է երեկ Ժառանգության պատգամավոր Անահիտ Բախշյանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ