Գոհար Վեզիրյանի նախընտրական շտաբի հայտարարությունը
Հասարակություն
ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանությունը, շատ օպերատիվ են արձագանքում թիվ 12 ընտրատարածքում ԲՀԿ-ի եւ նրա մեծամասնական թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին բաժանվող ընտրակաշառքների մասին մեր ահազանգներին: Այս պահի դրությամբ արդեն կան հարուցված քրեական գործեր:
Ցավով պետք է նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ ոստիկանության պրոֆեսիոնալ մոտեցումը եւ արագ արձագանքը բացակայում է ՕԵԿ թեկնածու Ռոբերտ Մասումյանի՝ բենզին Ռուբոյի օգտին բաժանվող ընտրակաշառքների մասին մեր հաղորդումների պարագայում: Բենզին Ռուբոն շարունակում է ընտրակաշառք բաժանել Չարբախում, Նոր Խարբերդում, Աէրացիայում: Պատկան մարմինները, սակայն, որեւէ քայլ չեն ձեռնարկում հանցագործներին բացահայտելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը