«Երկիր». 12 բուհ՝ խոշոր հարկատուների ցանկում
Հայկական Մամուլ
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011թ. Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը՝ համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից 12 բուհեր:
Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է ԵՊՀ-ն, որը նախորդ՝ հունվար-հունիս հաշվետու ժամանակահատվածում զբաղեցրած 102-րդ տեղից բարձրացել է 10-ով և գրավում է 92-րդ հորիզոնականը՝ 610384,2 հազ. դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը՝ Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (158-րդ տեղ), երրորդը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (202-րդ տեղ), համապատասխանաբար՝ 391091,8 հազ. և 299918,6 հազ. դրամի ցուցանիշներով: Այս տարվա 9 ամսվա կտրվածքով 12 բուհերից, ընդհանուր առմամբ, պետական բյուջե են մուծել ավելի քան 2 մլրդ 316 մլն դրամ»,– գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ