Ցուցակագրում են բնակիչներին. 09/05, 09/06 տեղամասեր
Հասարակություն
Քիչ առաջ թիվ 09/05 և 09/06 ընտրատեղամասերի մոտակայքում շենքերից մեկի մուտքի մոտ Լուրեր.com–ի թղթակիցը նկատել է երեք անձանց, ովքեր ըստ էության ցուցակագրում էին շենքի բնակիչներին։ Թղթակցի այն հարցին, թե ի՞նչ ցուցակներ են, և ի՞նչի համար են դրանք, ներկաներից մեկը, ով ներկայացել է, որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ասել է, որ ինքը ստուգում է, թե շենքի բնակիչներից ովքե՞ր են գնացել ընտրություններին, իսկ մյուս կինը, ներկայանալով որպես շենքի լիազոր, ասաց, որ ուզում է ստուգել, որ իր շենքի բնակիչներից յուրաքանչյուրը գնա ընտրության։
Ներկա երիտասարդներից մեկն էլ, ներկայանալով որպես սովորական քաղաքացի, այլ ոչ՝ կուսակցական, պնդեց, որ իրենք ոչ մի խախտում չեն անում, հետևում են բնակիչներին, իսկ ցուցակները պարզապես իր խանութի ցուցակներն են:
Նկարում ներկայացված է այդ ցուցակներից մեկը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը