Միշտ ասել ենք՝ ուզել ենք բաց, արդար, թափանցիկ ընտրություններ. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն
«Ամենակարևորն այն է, որ մեր համաձայնությունը եղել է, որևիցե մեկի փաստարկները, թե փաստաթուղթը պետք է ստորագրեին կուսակցությունների առաջնորդները՝ անհիմն են»,- այս մասին Միասնական շտաբ կատարած այցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ի՞նչ տարբերություն՝ կուսակցության նախագահը, թե պատասխանատուն է ստորագրում: Ամենակարևորը միշտ ասել ենք՝ ուզել ենք բաց, արդար, թափանցիկ ընտրություններ»,- ընդգծեց Ծառուկյանը:
ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ հայտարարված թիվը, որ մինչև այժմ ընտրություններին մոտ 1.300.000 մարդ է մասնակցել, մտահոգիչ է:
«Նույն թիվն էր 2007-ի ընտրությունների ժամանակ: Պետք է կարողանանք հասկանալ, թե այդպիսի ակտիվությունն ինչով է պայմանավորված»,- նշեց Ռուստամյանը:
Նա անդրադարձավ նաև դրոշմակնիքներին՝ ասելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանումը տարօրինակ էր:
«ԿԸՀ-ն պարզաբանեց, որ 08:30-ից թանաքամանները փոխվել են: Ունենք փաստեր, որ ավելի ուշ է փոխվել, կան մարդիկ, որ 10-ին, 12-ին են քվեարկել ու կնիքները շարունակում են ցնդել: Հրահանգել ենք ընտրական գործընթացի մասնակիցներին, որ ավելի ուշադիր լինեն ընտրողների բազմակի քվեարկությունները կանխելու համար»,- ասաց Ռուստամյանը:
Նրա կարծիքով՝ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի գործառույթները պետք է իրականացներ պետությունը, քանի որ դրանք պետության պարտականություններն են:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը